Ժամը 23։30֊ի դրությամբ ՀՀ ամբողջ տարածքում թեթև մարդատար ավտոմեքենաների համար փակ ճանապարհներ չկան. Խուդաթյան
Ժամը 23։30֊ի դրությամբ Հանրապետության ամբողջ տարածքում թեթև մարդատար ավտոմեքենաների համար փակ ճանապարհներ չկան։ Այս մասին հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ու ճանապարհները սպասարկող կազմակերպությունները կաշխատեն ամբողջ գիշեր՝ արտակարգ ռեժիմով»,-նշել է նա: