ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Մեկնարկել են Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի նորոգման աշխատանքները․ ՏԿԵՆ

Մեկնարկել են Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի նորոգման աշխատանքները․ ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ Գեղարքունիքի մարզում մեկնարկել են Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի (Մարտունի քաղաքի միջով անցնող ճանապարհ) կմ 64+500-կմ66+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սերյան» ՍՊ ընկերությունը:

Նորոգման աշխատանքների շրջանակներում իրականացվելու են հողային աշխատանքներ, մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման (մետաղական խողովակների տեղադրում և մաքրում), հեղեղատար կոյուղու կառուցման, կամրջի վերանորոգման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ:

Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհահատվածը փակ է: Վարորդները տվյալ ճանապարհահատվածը կարող են շրջանցել Մ10-Զիրոյան փողոց-Սայաթ-Նովա փողոց-Մ-10 ավտոճանապարհով:

  • Կիսվել: