շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագրի 2-րդ փուլը

Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագրի 2-րդ փուլը

Մեկնարկեց «Քայլ դեպի տուն» ծրագրի 2-րդ փուլը, որին մասնակցում են 68 սփյուռքահայ պատանիներ 8 երկրներից՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից, Իսպանիայից, Ֆինլանդիայից, Դանիայից, Ուկրաինայից և Մեծ Բրիտանիայից, հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

«Քայլ դեպի տուն»-ը մեր գրասենյակի ուսումնաճանաչողական ծրագիրն է, որը նախատեսված է 13-18 տարեկան սփյուռքահայ երիտասարդների համար: Ծրագիրը ներառում է հայերենի, հայոց պատմության, հայկական երգ ու պարի դասընթացներ, շրջագայություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, կրթական հաստատություններ և այլն:

  • Կիսվել: