Պեսկովը չի բացառում, որ Պուտինն ու Ալիևը կքննարկեն Բաքվում Ռուսական տան հարցը
Բաքվում Ռուսական տան շուրջ ստեղծված իրավիճակը կարող է քննարկվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև, երբ ամենաբարձր մակարդակով շփումներ տեղի ունենան։ Այս մասին ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իհարկե, մենք այս հարցը կբարձրացնենք տարբեր մակարդակների մեր գործընկերների հետ։ Եթե ամենաբարձր մակարդակով շփումներ լինեն, մենք չենք բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել երկու երկրների ղեկավարների երկխոսության ժամանակ»: