կիրակի, ապրիլ 20
20 / 4 / 2025
Սպիտակ տունը հերքում է երկրում բնակվող ուկրաինացիներին ժամանակավոր իրավական կարգավիճակից զրկելու մասին տեղեկությունը

Սպիտակ տունը հերքում է երկրում բնակվող ուկրաինացիներին ժամանակավոր իրավական կարգավիճակից զրկելու մասին տեղեկությունը

ԱՄՆ-ում հերքել են տեղեկությունն այն մասին, թե նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է չեղարկել երկրում բնակվող մոտ 240 հազար ուկրաինացիների ժամանակավոր իրավական կարգավիճակը։ Հերքումը տարածել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիտը՝ նշելով, որ ներկա պահին նման որոշում չի կայացվել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկություն էր հրապարակել, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում է չեղարկել Ռուսաստանի հետ հակամարտությունից փախած մոտ 240 հազար ուկրաինացիների ժամանակավոր իրավական կարգավիճակը։

Ըստ հրապարակման՝ այդ որոշման ընդունումը հնարավոր է արդեն ապրիլին, որի արդյունքում հնարավոր կլիներ արագացված կերպով արտաքսել այս կատեգորիայում ընդգրկված անձանց:

  • Կիսվել: