Թիվ 175 դպրոցի մարզադահլիճը Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում կհիմնանորոգվի
Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել՝ Երևանի քաղաքապետարանի ծրագրով, ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: