ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մասկը կավարտի պետական աշխատանքը՝ իր առջև դրված խնդիրները կատարելուց հետո. Սպիտակ տան քարտուղար

Մասկը կավարտի պետական աշխատանքը՝ իր առջև դրված խնդիրները կատարելուց հետո. Սպիտակ տան քարտուղար

Իլոն Մասկն ԱՄՆ իշխանությունների հետ աշխատանքը կդադարեցնի այն բանից հետո, երբ կավարտի իր առաքելությունը երկրի կառավարության Արդյունավետության դեպարտամենտում: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Սպիտակ տան քարտուղար Քերոլայն Լևիթը՝ մեկնաբանելով Politico թերթի հրապարակումը։

Վերոնշյալ հրապարակման մեջ ասվում էր, որ Դոնալդ Թրամփը իր մերձավոր շրջապատում հայտնել է՝ քաղաքական դերակատարումը, որ ունի Մասկը, առաջիկա շաբաթներին կնվազի։

Թերթի աղբյուրները պնդում են, որ Մասկը հիմնականում կզբաղվի բիզնեսով և քաղաքական առումով «օժանդակող դեր կունենա»՝ միաժամանակ պահպանելով Թրամփի ոչ պաշտոնական խորհրդականի դերը։

«Այդ լուրը կեղծ է․ Իլոն Մասկն ու նախագահ Թրամփը հրապարակավ ասել են, որ Իլոնը կառավարությունում պետական հատուկ ծառայողի իր աշխատանքը կավարտի, երբ նրա աշխատանքը կառավարության արդյունավետության դեպարտամենտում ավարտվի»,- ասել է Լևիթը։

  • Կիսվել: