չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Զելենսկին Մասկին պարգևատրել է Ուկրաինայի ազատության շքանշանով

Զելենսկին Մասկին պարգևատրել է Ուկրաինայի ազատության շքանշանով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիակացի գործարար Իլոն Մասկին պարգևատրել է Ազատության շքանաշանով։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքից։

Մասնավորապես, ըստ Զելենսկու հրամանագրի, Մասկը պարգևատրվել է մարդկային կյանքի և ազատության պաշտպանության, ինչպես նաև Ուկրաինայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած ակնառու անձնական նվաճումների համար։

Օգոստոսի 7-ին The Atlantic-ը հաղորդել էր, որ Մասկը թույլ չի Ուկրաինային օգտագործել Starlink արբանյակային համակարգը Ռուսաստանին թիրախավորելու համար: Հրատարակության տվյալներով՝ ձեռնարկատերը վախենում է հակամարտության հետագա սրումից և մինչ օրս հրաժարվել է փոխել իր դիրքորոշումը:

 

  • Կիսվել: