Մեկ շաբաթում 6 ինքնակամ շինություն է քանդվել․ Արամ Գյուլզադյան
Անցած շաբաթվա ընթացքում կազմակերպվել եւ իրականացվել են թվով 6 ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուրզադյանը:
«Դրանցից մեկն իրականացվել է ծառայության նախաձեռնությամբ, իսկ մեկը՝ Աջափնյակ վարչական շրջանի հետ համատեղ: Անցկացնելով համեմատական նախորդ շաբաթվա արդյունքների հետ, նշեմ, որ կազմված վարչական իրավախախտումների գործերի քանակը ավելացել է 5-ով, վարչական իրավախախտումների վերաբերյալ ընթացիկ գործերի քանակը ավելացել է 2-ով, իսկ ինքնակամ շինությունների քանդման աշխատանքները մեկով նվազել է»,-ասաց նա: