ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեկ օրում ստացվել է 24 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Մեկ օրում ստացվել է 24 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Հուլիսի 6-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 700 քմ, 2000 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 600 քմ, Ավան վարչական շրջանում՝ 500 քմ, 2000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 7 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1500 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 300 քմ,

Արարատի մարզի Արմաշ գյուղում՝ 1300 քմ, Դալար գյուղում՝ 3000 քմ, Մասիս քաղաքում՝ 1000 քմ, Նոր Խարբերդի ամառանոցներում՝ 5000 քմ,

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ 1500 քմ, 400 քմ, Գեղակերտ գյուղում՝ 2000 քմ, Արևշատ գյուղում՝ 4 հա,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 2 հա, 500 քմ, 200 քմ, Քանաքեռավան գյուղում՝ 500 քմ,

Վայոց ձորի մարզի Չիվա գյուղում՝ 5 հա,

Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ 3000 քմ, Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին՝ 1500 քմ։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

 

  • Կիսվել: