շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ  Պատապուտյան» թեմային

Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան» թեմային

2022 թվականի հունիսի 14-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան» թեմային: 

350 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Արտեմ Պատապուտյանը՝ հայտնի հայազգի գիտնական, մոլեկուլային կենսաբան, ով 2021 թվականին Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում արժանացավ Նոբելյան մրցանակի: 

Նամականիշի մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, ՀայՓոստ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը,  հայազգի գիտնական, նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանը, ՀՀ Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Նամականիշի աջ հատվածում ներկայացված է Արտեմ Պատապուտյանին շնորհված Նոբելյան մրցանակի պատկերը:   

  • Կիսվել: