ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը մասնակցող երկրներում մեծանում է չինարեն սովորելու պահանջարկը. Յու Թիենցի

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը մասնակցող երկրներում մեծանում է չինարեն սովորելու պահանջարկը. Յու Թիենցի

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը մասնակցող երկրներում մեծանում է չինարեն սովորելու պահանջարկը: Այդ մասին ասաց ՉԺՀ Կրթության նախարարության Լեզվի կրթության և համագործակցության կենտրոնի կուսկոﬕ քարտուղարի տեղակալ` տիկին Յու Թիենցին ելույթ ունենալով «Հայաստան- Չինաստան մշակութային երկխոսություն» գիտաժողովին, որը անցկացվեց ՀՀ ԳԱԱ-ում:

«Հայ-չինական ավանդական բարեկամությունը գալիս է դարերի խորքից և հատկապես դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, վերջին 32 տարիների ընթացքում, մենք դարձել ենք փոխվստահություն ներշնչող լավ ընկերներ և անկեղծ համագործակցություն իրականացնող լավ գործընկերներ։ Եվ համապատասխանաբար Հայաստանում անդադար մեծանում է հետաքրքրությունը չինարենի նկատմամբ, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը մասնակցող երկրներում մեծանում է չինարեն սովորելու պահանջարկը, բազմաթիվ հայ երիտասարդներ նախընտրում են սովորել չինարեն և ծանոթանալ չինական մշակույթին։ Վերջերս Հայաստանում հիմնադրվել է չինարենի ուսուցիչների միությունը, որը վկայում է Հայաստանում չինարենի դասավանդման զարգացման մասին, հավատացած եմ, որ այդ միությունը մեծ ներդրում է ունենալու հումանիտար համագործակցության ոլորտում», - ասաց տիկին Յու Թիենցին:

  • Կիսվել: