չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի  

Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի  

ԱԺ-ն այսօր քննարկեց «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը, ասաց, որ ՀՀ-ի ու Վերակառուցաման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են ընդհանուր 21 մլն 146 հազար 263 եվրո արժեքով Մեղրիի սահմանային անցակետի ծրագրի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը՝ ՀՀ ֆինանսների նախարության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի  հայաստանյան գրասենյակի կողմից:

Նա նաև նշեց, որ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման ընդհանուր ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներգրավել 10 մլն 626 հազար 263 եվրո գումար, իսկ Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում՝ 10 մլն 520 հազար եվրո և ևս 700 հազարի չափով իրականացվելու է ֆինանսավորում՝ դրամաշնորհային միջոցներից, որը Հայաստանին կտրամադրի ԵՄ-ն՝ եվրոպական հարևանության գորիքի ներքո։

  • Կիսվել: