հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մեղրաձորի համայնքապետն առաջին անգամ է լսում Ծաղկաձորի հետ միավորվելու մասին (տեսանյութ)

Մեղրաձորի համայնքապետն առաջին անգամ է լսում Ծաղկաձորի հետ միավորվելու մասին (տեսանյութ)

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 11 ծրագիր՝ Արագածոտնի մարզի Թալին, Դդմասար, Արարատի մարզի Մասիս, Արաքս, Արմավիրի մարզի Մեծամոր, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Կոտայքի մարզի Աբովյան, Նաիրի, Ծաղկաձոր, Շիրակի մարզի Արթիկ համայնքային փնջերում: Ի դեպ, համայնքների խոշորացման վերաբերյալ որոշման նախագիծը շրջանառության է դրվել:

Մեղրաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը ArmLur.am-ից առաջին անգամ լսեց, որ Մեղրաձորը նախատեսվում է Ծաղկաձորին միացնելու մասին: Նշենք, որ Մեղրաձորը խոշորացված համայնքային կենտրոն է, որին միացված է 6 համայնք: «Առաջին անգամ ձեզանից եմ լսում, որտե՞ղ ա գրված: Ես տեղյակ չեմ: Այս պահին հունով աշխատում ենք, հետո չգիտեմ: Ուղղակի Ծաղկաձորը մեր համայնքից շատ դուրս է, չեմ հասկանում, թե ինչու է նման որոշում կայացվել»,- փոխանցեց համայնքապետը:

  • Կիսվել: