երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մայրաքաղաքի շինհրապարակներում խախտումներ են հայտնաբերվել․ նշանակվել են վարչական տույժեր

Մայրաքաղաքի շինհրապարակներում խախտումներ են հայտնաբերվել․ նշանակվել են վարչական տույժեր

Փոշու արտանետումները նվազեցնելուն ուղղված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների շինհրապարակներում հայտնաբերել են մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտման դեպքեր։

Շինարարության ընթացքում ավազաշիթով հղկման աշխատանքներ իրականացնելիս չեն օգտագործվել փոշու արտանետումը բացառող սարքեր և տեխնոլոգիաներ, մաքրման աշխատանքների տարածքները և շինհրապարակում առկա ավազի կույտերը ծածկված չեն եղել համապատասխան անթափանց թաղանթով։

Տեսուչների կողմից շինհրապարակներում անհապաղ կասեցվել են խախտումներով իրականացվող շինարարական աշխատանքները։

Վերոնշյալ դեպքերով կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ։

  • Կիսվել: