Մայրական առողջությունը ոլորտի առաջնահերթություններից է. առողջապահության փոխնախարար
Վերարտադրողական առողջության պետական ծրագրերից օգտվելով՝ մի խումբ շահառուներ արդեն իսկ երեխա են ունեցել: Շահառուների ցանկի ընդլայնման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Այդ մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում:

«Այդուհանդերձ, պակաս կարևոր չեն կանխարգելիչ բուժօգնությունն ու անպտղության ցուցանիշների նվազեցումը:
Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի 19-րդ գիտաժողովը նվիրված է եղել վերարտադրողական բժշկության և անդրոլոգիայի ուղեցույցների ստանդարտացմանը և արդիական այլ հարցերին:
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը բացման խոսքում նշել է, որ մայրական առողջությունը ոլորտի առաջնահերթություններից է:
Նրա խոսքով` նպատակն է արտամարմնային բեղմնավորման ծրագրերին զուգահեռ դեռահասային տարիքից բարձրացնել վերարտադրողական առողջության վերաբերյալ տարրական գիտելիքները:
Քննարկվում է նաև սքրինինգային կանխարգելիչ միջոցառումներ ավելացնելու հնարավորությունը»,- նշված է գրառման մեջ: