շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Մայր Հայաստան» խմբակցության բողոքի ակցիա իրականացրեց ավագանու նիստի ժամանակ

«Մայր Հայաստան» խմբակցության բողոքի ակցիա իրականացրեց ավագանու նիստի ժամանակ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի նոր նախագծի քննարկման ժամանակ բողոքի ակցիա իրականացրեց։

Մասնավորապես՝ խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթի ժամանակ մյուս անդամները ևս մոտեցան ամբիոնին և պարզոեցին պաստառնե՝ «ոչ թանկացման» և նմանատիպ այլ գրառումներով:

Սուքիասյանը հայտնեց, որ քվեարկությանը չեն մասնակցելու:

«Երևանի փոքրամասնության իշխանությունը որոշել է լրացուցիչ ֆինանսական բեռ դնել քաղաքացիների վրա, գինը շեշտակի թանկացնում են»,-նշեց նա:

Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ շուտով կայքում կհրապարակեն հաշվիչ, որը թույլ կտա ֆինանսական տեսանկյունից պլանավորել հանրային տրանսպորտից օգտվելը:

«Վստահեցնում եմ՝ այն ահասարսուռ և վախենալու թանկացումները, որոնց մասին բարձրաձայնվում է, իրականությանն ուղղակի չեն համապատասխանում»,-նշեց նա:

 

  • Կիսվել: