շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2026
Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել ցորեն և ածուխ

Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել ցորեն և ածուխ

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 15 վագոն ցորեն և 10 վագոն ածուխ։

Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, օգոստոսի 8-ին ուղարկվել է 15 վագոն ցորեն՝ ընդհանուր առմամբ 1049 տոննա, և 10 վագոն ածուխ՝ ընդհանուր առմամբ 700 տոննա։

Նշենք, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով տարանցիկ ճանապարհով տեղափոխվել է ավելի քան 37,000 տոննա հացահատիկ, մոտ 9,000 տոննա պարարտանյութ, 1,136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 414 տոննա անտրացիտ և 67,000 տոննա փայտանյութ։

 

  • Կիսվել: