երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»

Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»

Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»՝ աշխարհի ամենամեծ ԱԲ ենթակառուցվածքներից մեկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԲՏԱ նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը։
 
«Աննկարագրելի ուրախությամբ հայտնում եմ, որ քիչ առաջ Հրազդանում բացվեց Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»՝ աշխարհի ամենամեծ ԱԲ ենթակառուցվածքներից մեկը։
Կեցցե՛ մեր չքնաղ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է նա։
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հրազդանում կգործարկվի Firebird ընկերության 500 միլիոն դոլար արժողությամբ արհեստական բանականության տվյալների կենտրոնը, որը տարածաշրջանում ամենամեծն է լինելու: Ծրագրի 2-րդ փուլը գործարկելուց հետո ներդրումների ծավալը կկազմի մոտ 5 միլիարդ դոլար։ Այդպիսով՝ Հայաստանը կներառվի ոլորտում առաջատար աշխարհի 5 երկրների ցանկում և կդառնա արհեստական բանականության համաշխարհային հանգույց:
 
Հայկական նոր ԱԻ գործարանի առաջին հաճախորդներից մեկը Perplexity-ն է: Ընկերությունը կօգտագործի Firebird-ի հաշվողական հզորությունն իր AI որոնման համակարգի և թվային ai աշխատակիցների պլատֆորմի համար:
 
Firebird-ում հույս ունեն, որ նման ենթակառուցվածքի հայտնվելը թույլ կտա Հայաստան ներգրավել նաեւ այլ միջազգային AI-ընկերությունների:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: