Մայիսի 17-ից 23-ը աշխարհի տարբեր քաղաքների բնակիչներ կպահանջեն ազատ արձակել հայ ռազմագերիներին
Ամբողջ աշխարհում հայ համայնքների կողմից շարունակվում են #FreeArmenianPOWs լուռ ակցիաները: Այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Մայիսի 17-ից 23-ը աշխարհի տարբեր քաղաքների բնակիչներ կպահանջեն ազատ արձակել հայ ռազմագերիներին, որոնք արդեն 6 ամիս անօրինական կերպով գերության մեջ են գտնվում Ադրբեջանի կողմից և ենթարկվում կտտանքների ու անմարդկային վերաբերմունքի:
Մոտակա ժամանակահատվածում ակցիաներ կլինեն.
մայիսի 18՝ Համբուրգ, Տորոնտո, Լայպցիգ
մայիսի 20՝ Հաագա, Սոֆիա, Սան Պաուլո, Մոնռեալ
մայիսի 21՝ Ռիո դե Ժանեյրո
մայիսի 22՝ Լոնդոն, Կոպենհագեն
մայիսի 23՝ Բրուկլին, Լոս Անջելես:
Տեղն ու ժամանակը նշող պաստառները՝ այստեղ: