չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մայիսի 10-ից կվերսկսվի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում երեխաների համալրումը

Մայիսի 10-ից կվերսկսվի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում երեխաների համալրումը

Առողջապահության նախարարի պաշտոնակատարի հրամանով վերացվել են մանկապարտեզների խմբերում երեխաների թվին ու հեռավորությանը վերաբերող սահմանափակումները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա գրել է, որ դրա արդյունքում մայիսի 10-ից կվերսկսվի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում երեխաների համալրումը, ընդունելությունը:

«Մանկապարտեզներ կրկին հաճախելու հնարավորություն կունենան՝

ա) այն երեխաները, որոնք նախկինում հաճախել են համայնքային մանկապարտեզներ, բայց սահմանափակումների բերումով նախադպրոցական կրթությունն ընդհատվել է.

բ) հիմնանորոգման պատճառով ժամանակավորապես փակված մանկապարտեզներ հաճախող երեխաները, որոնք ծնողների համաձայնությամբ կհամալրեն այլ մանկապարտեզների խմբերը՝ ըստ հնարավորության.

գ) հերթագրված երեխաները»,- ասված է Հակոբ Կարապետյանի գրառման մեջ:

  • Կիսվել: