շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 «Փյունիկը» նոր համալրում ունի

«Փյունիկը» նոր համալրում ունի

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երևանի «Փյունիկը» նոր համալրում ունի:

Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը, թիմին է միացել 29-ամյա ուկրաինացի հարձակվող Ռոբերտ Գեգեդոշը:

Վերջինս նախկինում հանդես է եկել ուկրաինական «Գովերլայում», «Մետալիստ-2»-ում, «Կրեմինում», «Պոլյանայում», «Մինայում», «Մետալիստ-1925»-ում, «Վերեսում» և «Պերեմոգայում»։ Ուկրաինացի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է լեհական «Գուռնիկ Պոլկովիցեն»:

  • Կիսվել: