չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Պապիկյանը Բեռլինում քննարկել է պաշտպանության ոլորտում Գերմանիայի հետ համագործակցությունը

Պապիկյանը Բեռլինում քննարկել է պաշտպանության ոլորտում Գերմանիայի հետ համագործակցությունը

Մայիսի 13-ին Բեռլինում հանդիպել եմ ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ: Այդ մասին հայտնում է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը․

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-ԳԴՀ համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները: Բարձր ենք գնահատել գործակցության ներկա մակարդակը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել:

Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի»,- նշել է նա:

  • Կիսվել: