Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել ինքնասպանություն գործած քաղաքացու դին
Մայիսի 13-ին, ժամը 22։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջից քաղաքացին նետվել է Հրազդան գետը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։
Փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացու դին։