չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
«Եվրատեսիլ 2025»-ի առաջին կիսաեզրափակիչը՝ ուղիղ

«Եվրատեսիլ 2025»-ի առաջին կիսաեզրափակիչը՝ ուղիղ

Շվեյցարիայի Բազել քաղաքում մայիսի 13-ին, տեղի է ունենում «Եվրատեսիլ 2025»-ի առաջին կիսեզրափակիչ փուլը: Այս համերգին ելույթ կունենան 15 երկրների ներկայացուցիչներ հետեւյալ հերթականությամբ՝ Շվեդիա, Ուկրաինա, Սլովենիա, Իսլանդիա, Էստոնիա, Լեհաստան, Պորտուգալիա, Նիդերլանդներ, Ադրբեջան, Ալբանիա, Սան Մարինո, Բելգիա, Կիպրոս, Խորվաթիա եւ Նորվեգիա:

Այս երկրներից Շվեյցարիան՝ որպես նախորդ տարվա հաղթող եւ այս տարվա հյուրընկալող պետություն, Իտալիան եւ Իսպանիան՝ որպես մրցույթի մեծ հնգյակի անդամ երկրներ, միանգամից կհայտնվեն կիսաեզրափակիչ փուլում:

Մյուս երկրների մասնակիցները կպայքարեն լավագույն 10-յակում հայտնվելու համար, ինչով էլ կստանան ուղեգիր դեպի մայիսի 17-ին կայանալիք եզրափակիչ փուլ:

Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor  երգը կկատարի մայիսի 15-ին՝ մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի օրը:

  • Կիսվել: