«Եվրատեսիլ 2025». հայտնի են առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները
Բազելում ավարտվեց «Եվրատեսիլ 2025» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը. հեռուստադիտողի ու ժյուրիի քվեարկության արդյունքում կազմվեց եզրափակիչ անցած երկրների առաջին տասնյակը:
Այդ ցուցակում են՝ Նորվեգիան, Ալբանիան, Շվեդիան, Իսլանդիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Սան Մարինոն, Էստոնիան, Պորտուգալիան եւ Ուկրաինան:
Այսօր իրենց մրցութային երգերը ներկայացրին հետեւյալ երկրների ներկայացուցիչները՝ Իսլանդիա, Լեհաստան, Սլովենիա, Էստոնիա, Իսպանիա, Ուկրաինա, Շվեդիա, Պորտուգալիա, Նորվեգիա, Բելգիա, Իտալիա, Ադրբեջան, Սան Մարինո, Ալբանիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Շվեյցարիա, Կիպրոս:
Հայաստանի ներկայացուցիչ Պարգը հանդես կգա մրցույթի երկրորդ կիսաեզրափաչում՝ մայիսի 15-ին՝ 5-րդ համարի ներքո: