երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մատուցվելու է Սուրբ և Անմահ պատարագ. եկեղեցի է բերվելու Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ թագավորի սուրբ Խաչը

Մատուցվելու է Սուրբ և Անմահ պատարագ. եկեղեցի է բերվելու Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ թագավորի սուրբ Խաչը

Սեպտեմբերի 17-ին՝ Խաչվերացի տոնին, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվելու է Սուրբ և Անմահ պատարագ։

ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանի հրավերով՝ պատարագելու է Արցախի թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Պատարագին եկեղեցի է բերվելու Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ թագավորի սուրբ Խաչը, որի մեջտեղում զետեղված է Տիրոջ Խաչափայտի մասունքը։

Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10:30։

  • Կիսվել: