հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մատենադարանում կկայանա «Silicon Mountains» 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը

Մատենադարանում կկայանա «Silicon Mountains» 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը

Հունիսի 17-ին Մատենադարանում կկայանա «Silicon Mountains» 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը, որը նվիրված է թվային փոխակերպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունից:

Արդեն երրորդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը միջոցառման գործընկերն է:

Գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի պետական պաշտոնյաները, ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարները և արտերկրից հրավիրված փորձագետները կքննարկեն տարբեր ոլորտներում թվային փոխակերպման կարևորության և թվային լուծումների կիրառման վերաբերյալ հարցեր:

Միջոցառման այս տարվա թեմաներն են՝ թվային փոխակերպում, ֆինթեք և կիբեռանվտանգություն: Գագաթնաժողովի ընթացքում կկայանա երկու պանելային քննարկում՝ Թվային փոխակերպում և Ֆինթեք խորագրերով:

 

  • Կիսվել: