ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մասնագետներն ուղևորվել են Տավուշ՝ հայտնաբերելու և վնասազերծելու չպայթած արկեր

Մասնագետներն ուղևորվել են Տավուշ՝ հայտնաբերելու և վնասազերծելու չպայթած արկեր

Երեկ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները ուղևորվել են Տավուշ՝ խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերք հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով։ Այս մասին հայտնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Ուշ երեկոյան աշխատանքային խորհրդակցություն է կազմակերպվել ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ։

 

Այսօր վաղ առավոտյան խումբը մեկնել է Չինարի գյուղ։ Աշխատանքներն արդեն մեկնարկել են։

  • Կիսվել: