երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մասիսի «Սուրբ Գևորգ» եկեղեցու բակում հարձակվել են ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի վրա՝ հարվածելով աչքին և ծնոտին

Մասիսի «Սուրբ Գևորգ» եկեղեցու բակում հարձակվել են ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի վրա՝ հարվածելով աչքին և ծնոտին

Մարտի 28-ին խուլիգանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ժամը 15։55-ի սահմաններում Մասիս քաղաքի գերեզմանների մոտ տեղակայված «Սուրբ Գևորգ» եկեղեցու բակում նկատել է, որ եկեղեցուն հարակից գերեզմանատան դիմաց հավաքված 4-5 անձինք հայոյանքներ են հնչեցնում, որից հետո նա մոտեցել է վերջիններիս, ասել, որ նրանք դադարեցնեն հայոյանքներ տալ ու հարգալից վերաբերմունք ցուցաբերեն հասարակական վայրում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հավաքված անձանցից մեկը մոտենալով քրեականի պետին պատասխանել է «ով ուզում էս եղիր» և բռունցքով հարվածել է նրա աչքին ու ծնոտի հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո նշված անձանցից երկուսը «Audi A8» մակնիշի և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաներով դիմել են փախուստի:

 Ոստիկանության Մասիսի բաժնում ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նշված անձինք հանդիսանում են Երևանի բնակիչներ 39-ամյա Արթուր Էլիզբարյանը, 34-ամյա Դավիթ Էլիզբարյանը, Արմավիրի մարզի բնակիչներ 41-ամյա Կարեն Ղարիբյանը, 53-ամյա Համլետ  Էլիզբարյանը և 32-ամյա Մահար Հաջոյանը, իսկ մարմնական վնասվածք պատճառող անձը՝ Ա. Էլիզբարյանը, որից հետո շարունակելով հայհոյանքներ հնչեցնել, Ա.Էլիզբարյանը և Դ. Էլիզբարյանը դիմել են փախուստի, իսկ Կ. Ղարիբյանը, Հ. Էլիզբարյանը և Մ. Հաջոյանը ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժին:
 Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ Ա. և Դ. Էլիզբարյաներին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղ ՀՀ քր. օր. 195 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 297 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ Մ․Հաջոյանը, Կ․ Ղարիբյանը  և Հ․ Էլիզբարյանը  ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր:

  • Կիսվել: