Ջեյ Քլեյթոնը՝ ԱՄՆ ազգային հետախուզության նոր տնօրեն
Ջեյ Քլեյթոնը պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը: Այս մասին հայտարարություն է տարածել նրա գրասենյակը, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդվում է՝ նա նախկինում զբաղեցրել է Նյու Յորքի հարավային շրջանի ԱՄՆ դատախազի, ինչպես նաև ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) նախագահի պաշտոնները։ Քլեյթոնն ունի նաև մասնավոր հատվածում աշխատանքի մեծ փորձ՝ իրավունքի, բիզնեսի և գիտության ոլորտներում։
Երդմնակալությունից հետո ունեցած ելույթում Քլեյթոնը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վստահության համար՝ ընդգծելով, որ իր պաշտոնավարման ընթացքում գերատեսչության գլխավոր նպատակը լինելու է ամերիկացի ժողովրդի անվտանգությունը և հասարակության վստահության ամրապնդումը։
Նշվում է նաև, որ Քլեյթոնի թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ նախագահ Թրամփը, իսկ հուլիսի 29-ին այն հաստատվել էր Սենատի կողմից․ նրա օգտին քվեարկել էր 51, դեմ՝ 47 սենատոր։
Քլեյթոնը պաշտոնում փոխարինել է Թուլսի Գաբարդին, որը հունիսի 30-ին հրաժարական էր տվել ամուսնու ծանր հիվանդության պատճառով:
Տեսանյութը՝ այստեղ:


