Բայրամովը հարգանգի տուրք է մատուցել Ուկրաինայի զոհված պաշտպանների հիշատակին և ծանոթացել ԱԹՍ-ներին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ուկրաինայի ԱԳՆ պուրակում գտնվող հուշահամալիրում ուկրաինացի գործընկերոջ՝ Անդրեյ Սիբիգայի հետ ծաղկեպսակ է դրել և հարգել Ուկրաինայի զոհված պաշտպանների հիշատակը։ Այս մասին հայտնում են Ադրբեջանական ԶԼՄ-ները։
Բացի այդ, Սիբիգան և Բայրամովը ներկա են գտնվել ուկրաինական արտադրության անօդաչու թռչող սարքերի ցուցահանդեսին։



