հինգշաբթի, օգոստոս 6
6 / 8 / 2026
Ես կլինեմ Էջմիածնի դատարանի դիմաց, մենք կլինենք Էջմիածնի դատարանի դիմաց. մենք վաղը ԱԺ–ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան

Ես կլինեմ Էջմիածնի դատարանի դիմաց, մենք կլինենք Էջմիածնի դատարանի դիմաց. մենք վաղը ԱԺ–ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ.

«Հայաստանի իշխանությունները խայտառակ ճնշման քայլ են անում, և պատմության մեջ նմանը չունեցող դեպք է արձանագրվելու։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը որպես մեղադրյալ հրավիրվել է դատարան։ Վաղը մենք ԱԺ-ում չենք լինի, մեր հայրենակիցների հետ մենք կլինենք Վաղարշապատում՝ ժամը 16։00-ին, որպեսզի բոլորը տեսնեն, որ մեր կրոնական զգացմունքների հետ խաղն ունենալու է հետևանքներ։

Վաղը ժամը 16։00-ին ես լինելու եմ Էջմիածնի դատարանի դիմաց, մենք լինելու ենք Էջմիածնի դատարանի դիմաց»,-ասաց Կարապետյանը։

Հիշեցնենք, որ վաղը` օգոստոսի 7-ին, Վեհափառ հայրապետի և 6 բարձրաստիճան հոգևորականների գործով դատական նիստն է, որին կմասնակցի նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը

  • Կիսվել: