«Ալտա Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում արձանագրվել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
«Ալտա Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, ապրանքանիշը՝ «Ալտա») իրականացվել է վերահսկողություն, որի ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Մասնավորապես՝
- արտադրական շինության հատակի, պատերի, դուռան մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առկա է եղել մասնիկների թափվելու հավանականություն,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ ? ?տնվող սարքավորումները չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում:
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրամասը համապատասխանեցնել սահմանված պահանջներին: Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:



