ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Մասիս քաղաքում ավտոմեքենաներ են բախվել. կա երկու տուժած

Մասիս քաղաքում ավտոմեքենաներ են բախվել. կա երկու տուժած

Փետրվարի 14-ին, ժամը 21:34-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով՝ բախվել են «Hyundai» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. կա երկու տուժած։

 

  • Կիսվել: