շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մասիս համայնքի և ֆրանսիական Էքս-ան-Պրովանս քաղաքի միջև ստորագրվել է հարաբերությունների ամրապնդման նամակ

Մասիս համայնքի և ֆրանսիական Էքս-ան-Պրովանս քաղաքի միջև ստորագրվել է հարաբերությունների ամրապնդման նամակ

Կարևորելով հայ-ֆրանսիական երկարամյա բարեկամական հարաբերությունները՝ Էքս-ան-Պրովանս քաղաքի տեղական իշխանությունների հրավերով Ֆրանսիայում է մեր համայնքի պատվիրակությունը՝ իմ գլխավորությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:

«Այցի նպատակն է ստեղծել համագործակցություն՝ հաստատելով տևական հարաբերություններ երկու տեղական իշխանությունների միջև։

Երեկ Մասիս համայնքի և ֆրանսիական Էքս-ան-Պրովանս քաղաքի միջև ստորագրվեց հարաբերությունների ամրապնդման նամակ, որով կողմերը փոխադարձ ցանկություն են հայտնում զարգացնել բարեկամական հարաբերություններ երկու տեղական իշխանությունների և մեր քաղաքացիների միջև։

Հարաբերությունների ամրապնդման այս նամակը կլրացվի տեղական իշխանությունների կողմից արձանագրված համաձայնագրով, որում մանրամասն կներկայացվեն համատեղ գործողությունների հիմնական թեմաները»,-նշել է նա:

  • Կիսվել: