Մաշտոցի պողոտայում, Իսահակյան և Մոսկովյան փողոցներում ևս կառանձնացվեն ավտոբուսային գծեր
Երևանում Մաշտոցի պողոտայում, Իսահակյան և Մոսկովյան փողոցներում ևս կառանձնացվեն հասարակական տրանսպորտի համար երթևեկելի հատվածներ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Աբովյան փողոցում արդեն ավտոբուսային գիծը գծված է: «Մոսկովյան և Իսահակյան փողոցները դառնում են միակողմանի, այնտեղ նույնպես ունենում ենք ավտոբուսային գծեր, Մաշտոցի պողոտայում ևս ունենում ենք ավտոբուսային գծեր: Ավտոբուսին և առհասարակ հանրային տրանսպորտին տալիս ենք առավելություն: Սա այլընտրանք չունեցող ճանապարհ է, մարդիկ, որոնք երթևեկում են ավտոբուսով, պետք է միանշանակ ունենան այդ առավելությունն ու առաջնահերթությունը»,-ասաց Ավինյանը:
171 ավտոբուս, 15 տրոլեյբուս ուղևորվում են դեպի Հայաստան: Նախատեսվում է, որ Երևանում նոր ավտոբուսներն ու տրոլեյբուսները կլինեն մինչև հոկտեմբերի վերջ:


