երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մարզպետների դիպլոմները կեղծ չեն, պարզապես այդ բուհերը հավատարմագրված չեն․ նախարար

Մարզպետների դիպլոմները կեղծ չեն, պարզապես այդ բուհերը հավատարմագրված չեն․ նախարար

Մեր երկու մարզպետների հետ կապված կեղծ դիպլոմի մասին խոսք չկա: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

«Որեւէ մեկի կողմից ներկայացված այդ դիպլոմ չասենք, այդ փաստաթուղթը կեղծ չի: Խոսքն այն մասին է, որ այն կազմակերպությունը, որը կոչվում է բարձրագույն ուսումնական հաստատություն, հվատարմագրված չէ: Դա չի նշանակում, որ այդ փաստաթուղթը կեղծ է: Չի կարելի նման բան ասել: Չհավատարմագրված բուհերի շրջանավարտների համար 2003 թվականից մինչեւ 2017-ը տրվել է ամեն տարի հնարավորություն, որ ցանկացողները, որոնք ունեն չհավատարմագրված բուհի իպլոմ, կարող են ստանալ պետական նմուշի դիպլոմ՝ հանձնելով պետական ավարտական քննություններ»,-ասաց նախարարը:

Նա նկատեց, որ մարդիկ ժամանակին ընդունվել են այդ բուհերը, ուսման վարձավճար են վճարել օրինական կերպով, այդ մարդիկ մեղավոր չեն: «Լուծումները լավ չեն տրվել, հիմա մենք ուզում ենք լուծումներ գտնել այդ խնդրին: Դուք խոսում եք Ռազմիկ Պետրոսյանի մասին, ով իր կյանքն է դրել մեր երկրի համար: Իսկ դուք այսօր ասում եք՝ կեղծ դիպլոմ ունի: Կեղծ չի»,-ասաց նա:

  • Կիսվել: