երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մարզպետարանը որևէ հարցում անձնավորված որոշում չի կայացնում․ Արմավիրի մարզպետը՝ Եղեգնուտում ստեղծված իրավիճակի մասին

Մարզպետարանը որևէ հարցում անձնավորված որոշում չի կայացնում․ Արմավիրի մարզպետը՝ Եղեգնուտում ստեղծված իրավիճակի մասին

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է Եղեգնուտ համայնքում ստեղծված իրավիճակին, մասնավորապես, նշելով․

Կրկին անդրադառնալով Եղեգնուտ համայնքում ստեղծված իրավիճակին` հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանն իրեն վերապահված գործառույթներն իրականացնում է միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, և որևէ հարցում անձնավորված որոշում չի կայացնում:

 

Այս մոտեցումը ներկայացվել է նաև համայնքի ավագանուն և բնակչությանը` ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցած տասնյակ հանդիպումների և քննարկումների ընթացքում: Ինչ խոսք, ապարդյուն:

Ընդգծենք նաև, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանը, որպես տարածքային կառավարման քաղաքականություն իրականացնող մարմին, միշտ պատրաստ է կառուցողական երկխոսության և ներհամայնքային ու մարզային խնդիրները ՀՀ օրենսդրության շրջանակներում լուծման:

Նշենք, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչները հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ՝ մարզպետի որոշման դեմ բողոքելու։ Հիշյալ որոշումով վերականգնվել են նախկին գյուղապետի իրավունքները, որին գյուղի մեծ մասը չի ընդունում։

  • Կիսվել: