ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մարզերում գտնվող 39 դպրոցի հարակից տարածքներում հիմնադրվում են ջերմոցներ, այգիներ, հատապտղանոցներ. Խոջոյան

Մարզերում գտնվող 39 դպրոցի հարակից տարածքներում հիմնադրվում են ջերմոցներ, այգիներ, հատապտղանոցներ. Խոջոյան

Մարզերում գտնվող 39 դպրոցի հարակից տարածքներում WFP ծրագրի ֆինանսավորմամբ հիմնադրվում են առաջադեմ տեխնոլոգիաներով ջերմոցներ, ինտենսիվ այգիներ և հատապտղանոցներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

«Աշակերտները ներգրավված կլինեն արտադրական բոլոր աշխատանքներում՝ ապահովելով սնունդ դպրոցի համար և սովորելով շահութաբեր գյուղատնտեսության սկզբունքները: Կարևոր նախաձեռնություն՝ գյուղատնտեսության ոլորտի կրթական շղթայում»,-գրել է նա:

 

 

 

  • Կիսվել: