երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Մարությանն այցելել է Երևանի կոմունալ պարկ տեսանյութ

Մարությանն այցելել է Երևանի կոմունալ պարկ տեսանյութ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է ԵԱՍՄ համայնքային հիմնարկ։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով տեսանյութ:
 
Մարությանը, մասնավորապես, գրել է. ՛՛Այսօր այցելել եմ Երևանի կոմունալ պարկ՝ ԵԱՍՄ համայնքային հիմնարկ։

2019-ի ամռանը ստեղծված կառույցն այսօր արդեն 112 միավոր հատուկ տեխնիկա ունի, որից 51-ն կօգտագործվի ձնամաքրման աշխատանքների համար: Աղն ու ավազն արդեն պահեստավորված է:

Շատ եմ կարևորում, որ քաղաքն ունի աղբահանությամբ, սանմաքրմամբ ու ձնամաքրմամբ զբաղվող սեփական հիմնարկը՝ իր գույքով: Սա թույլ է տալիս տարաբնույթ ոչ ստանդարտ իրավիճակներում, գիշերային ժամերին կամ վատ եղանակային պայմաններում հրատապ լուծումներ տալ խնդիրներին, ինչը հաճախ հնարավոր չի լինում մասնավոր օպերատորի դեպքում:

Հիմնարկում տեխնիկական համալրումը շարունակվում է: Նիշը պահելու եւ անընդհատ բարձրացնելու ենք՛՛:

  • Կիսվել: