երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Մարտի 24-28-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով

Մարտի 24-28-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով

Մարտի 23-ի կեսօրից հետո, 24-25-ը, 27-ին շրջանների զգալի մասում, 26-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ, 24-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Մարտի 26-ի և 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ, 24-ին՝ 20-25 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 24-28-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

http://mes.am/u_files/image/2021%20YEGHANAK/March/armenian%20weather%2023_03_2021.jpg

Երևան քաղաքում մարտի 24-25-ը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 26-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

http://mes.am/u_files/image/2021%20YEGHANAK/March/armenian%20weather%20%2023_03_2021____2222.jpg

 

  • Կիսվել: