հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մարմաշենում ֆուտբոլ խաղալիս երիտասարդի մահվան դեպքով հարուցված քրգործի շրջանակում մեկ անձ ձերբակալվել է

Մարմաշենում ֆուտբոլ խաղալիս երիտասարդի մահվան դեպքով հարուցված քրգործի շրջանակում մեկ անձ ձերբակալվել է

Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում երեկ ֆուտբոլ խաղալու ժամանակ մահացած 20-ամյա Զարզանդ Մանուկյանի դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել, հարուցված քրգործի շրջանակում մեկ անձ ձերբակալվել է, տեղեկացնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Քրգործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝  սպանություն, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը։

Երիտասարդի դիակի դատաբժշկական փորձաքննության նախնական արդյունքներով գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել, ձերբակալված է մեկ կասկածյալ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ֆուտբոլ խաղալիս 20-ամյա տղան հանկարծամահ է եղել, ավելի ուշ հայտնի էր դարձել, որ խաղի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել։

  • Կիսվել: