հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը «Eternity-2026» հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը «Eternity-2026» հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը 2026 թվականի նոյեմբերին կանցկացնեն «Eternity-2026» համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժությունները, հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից:

Նշվում է, որ զորավարժությունները կանցկացվեն Ադրբեջանում: Այդ առնչությամբ Ադրբեջանում տեղի է ունեցել «Eternity-2026» զորավարժությունների պլանավորման հիմնական համաժողովը: Զորավարժություններին, բացի երեք երկրների զինծառայողներից, կմասնակցեն նաև Ադրբեջանի Ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալության և «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի աշխատակիցները:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ զորավարժությունների ծրագիրը երեք երկրների տարածքով անցնող ռազմավարական օբյեկտների և հաղորդակցության ուղիների՝ մարտավարական մակարդակով պահպանության և պաշտպանության սցենար է նախատեսում:

Հաղորդվում է նաև, որ համաժողովի ընթացքում քննարկվել են զորավարժությունների թեման ու նպատակները, միացյալ շտաբի կազմը, տեղանքում մշակվելիք մարտավարական դրվագները և կազմակերպչական այլ հարցեր:

 

  • Կիսվել: