Վեդիում քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարծ տղամարդկանց կալանքը երկարաձգվել է 2 ամսով
Վեդիում դեռահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդկանց կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով, 24News-ի հետ զրույցում ասել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարին ստացված ահազանգից հետո ոստիկանությունը մանկապղծության գործով երկու կասկածյալներին ձերբակալել էր, ապա գործը հանձնել Քննչական կոմիտեին, որտեղ սակայն տղամարդկանց չէին կալանավորել։ Ազատ արձակվելուց հետո, ըստ տեղեկությունների, ազատության մեջ հայտնվելուց հետո նրանք շարունակել էին աղջիկների նկատմամբ անառակաբարո գործողությունները։



