կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մարմարաշենի բնակիչները պահանջում են լուծեր տրանսպորտի հարցը

Մարմարաշենի բնակիչները պահանջում են լուծեր տրանսպորտի հարցը

Մարմարաշենի բնակիչները փակել են Երեւան-Արտաշատ մայրուղին՝ պահանջելով վերականգնել Երեւան-Մարմարաշեն տրանսպորտային երթուղին։

"Մեր ակցիան քաղաքական չէ, խոսք են տվել լուծել տրանսպորտի հարցը, բայց չեն լուծել, ժողովուրդն էլ իր բողոքի ձայնն է բարձրացնում ու պահանջում է լուծել խնդիրը",- նշում է ակցիայի մասնակիցներից մեկը։

Նշենք, որ մոտ երեք ամիս առաջ լրացել է Երևանի թիվ 44 երթուղին սպասարկող ընկերության լիցենզիան, որը Երևանից դուրս էր գալիս եւ մինչև Մարմարաշեն էր հասնում։ Միակ տրանսպորտային միջոցը նրանց համար այս պահին Երեւան-Արտաշատ երթուղու ավտոբուսներն են, որոնք գերբեռնված են լինում եւ գրեթե չեն կանգնում։

  • Կիսվել: