շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Մարմաշեն վանական համալիր տանող ճանապարհը հիմնանորոգվել, և տարածքը բարեկարգվել է. Փաշինյան (տեսանյութ)

Մարմաշեն վանական համալիր տանող ճանապարհը հիմնանորոգվել, և տարածքը բարեկարգվել է. Փաշինյան (տեսանյութ)

Մարմաշեն վանական համալիր տանող ճանապարհը հիմնանորոգվել, և տարածքը բարեկարգվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 677 մլն դրամ է: Կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ դեպի Վանական համալիր և մատուռ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ, մայթերի կառուցում ճանապարհի ողջ երկայնքով, վանական համալիրի տարածքում ճեմուղիների կառուցում բազալտե սալիկներով, ավտոկայանատեղիների կառուցում, դեպի «Հեղնար աղբյուր» տանող ճեմուղու կառուցում և տարածքի բարեկարգում»,-նշել է նա՝ հրապարակելով տեեսանյութ:

  • Կիսվել: