ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարդիկ գնացել են Տաթևի վանք էքսկուրսիայի, ամբողջ զբոսաշրջային միկրոավտոբուսի ուղևորները վարակվել է

Մարդիկ գնացել են Տաթևի վանք էքսկուրսիայի, ամբողջ զբոսաշրջային միկրոավտոբուսի ուղևորները վարակվել է

Կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվն աճում է, ինչը կապված է սահմանափակումների վերացումով։ Այս մասին ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:

Նրա խոսքով, այս սահմանափակումների վերացումից հետո անցկացվում են բազմամարդ հարսանիքներ, հոգեհանգստյան արարողություններ և այդ ժամանակ չեմ պահպանվում համաճարակային կանոնները, դրա հետևանքով գրանցվում է վարակվածության թվի աճ:

«Վերջերս դեպք ունեցանք, որ մարդիկ գնացել էին Տաթևի վանք էքսկուրսիա, ամբողջ զբոսաշրջային միկրոավտոբուսի ուղևորները վարակվել էին: Հիվանդներից մեկն էլ գնացել էր հոգեհանգստի, և այնտեղ նույնպես վարակում էր եղել: Եվ հիմա մենք խնդիր ունենք Սիսիանում: Բոլոր կոնտակտավորները ինքնամեկուսացվել են: Պետք է զգոն լինել, հիմա ես ինձ առողջ եմ համարում, կարող եմ ասել, որ վարակակիր չեմ, բայց այդպես չլինի։ Դրա համար մեկ անգամ ևս հորդորում եմ մեր քաղաքացիներին զգոն լինել, հետևել համաճարակային պարզ կանոններին՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորությունը»,- ասաց Լուսինե Պարոնյանը

 

  • Կիսվել: