երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մարաշի ոստիկաններն ընդհանուր 345 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներ են հայտնաբերել (տեսանյութ)

Մարաշի ոստիկաններն ընդհանուր 345 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներ են հայտնաբերել (տեսանյութ)

Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի համայնքային ոստիկանները տեղեկություններ ձեռք բերեցին, որ Սարի թաղում բնակվող 31-ամյա մի տղամարդ տանը թմրամիջոց է պահում։

Ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններն իրացվեցին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ։ Արդյունքում՝ տղամարդու ավտոտնակում հայտնաբերվեցին տարբեր փաթեթներով ընդհանուր 345 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ ու կաթուցիչներ, որոնք առգրավվեցին։

Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

 

  • Կիսվել: