հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Մարալիկում ավտոմեքենա է այրվել

Մարալիկում ավտոմեքենա է այրվել

Մարտի 10-ին, ժամը 15:49-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքում Երկաթուղային փողոցի թիվ 1 հասցեում՝ Անիի ոստիկանության բաժնի դիմաց ավտոմեքենայից ծուխ է նկատվում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 16։01-ին, մարել՝ 16։05-ին։ Այրվել է «Audi» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

 

  • Կիսվել: